Logo

«Բարսելոնան» միավորներ կորցրեց դերբիում

00:56 / 11.04.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրն ավարտվեց կատալոնական դերբիով. առաջատար «Բարսելոնան» գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց «Ժիրոնայի» հետ տնային խաղում։

37-րդ րոպեին հաշիվը բացելուն մոտ էր տանտերերի ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն, որի հարվածից հետո հիանալի սեյվով աչքի ընկավ «Ժիրոնայի» արգենտինացի դարպասապահ Պաուլո Գասանիգան՝ գնդակին թույլ չտալով ամբողջությամբ հատել դարպասային գիծը:

55-րդ րոպեին «Ժիրոնայի» արգենտինացի հարձակվող Վալենտին Կաստելյանոսը մեն-մենակ դուրս եկավ  «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի դեմ, սակայն նպաստավոր դիրքից շեղ հարվածեց:

28 խաղից հետո «Բարսելոնան» 72 միավորով առաջատարն է և 13 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից»: «Ժիրոնան» 35 միավորով 11-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Բարսելոնա» - «Ժիրոնա»՝ 0-0 (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ