Logo

«Բարսելոնան» մեծ գումար է պարտք Ժորդի Ալբային

18:45 / 13.03.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանի ընթացքում պետք է 38 միլիոն եվրո վճարի իսպանացի պաշտպան Ժորդի Ալբային։

Sport.es-ի համաձայն՝ կատալոնացիները տևական ժամանակ աշխատավարձ չեն վճարել 33-ամյա ֆուտբոլիստին։

«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է խուսափել այդ վճարումից՝ ստիպելով իսպանացուն հեռանալ թիմից կամ վարձավճարով, կամ տրանսֆերային իրավունքի վաճառքով։

Ժորդի Ալբայի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում պաշտպանը մասնակցել է 16 խաղի, դարձել մեկ գոլի ու երեք գոլային փոխանցման հեղինակ։

Ալբան «Բարսելոնայի» սան է, կատալոնական ակումբի գլխավոր թիմ վերադարձել է 2012 թվականին՝ տեղափոխվելով «Վալենսիայից»։ Transfermarkt-ը 5 միլիոն եվրո է գնահատում իսպանացու տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ