Կատալոնական «Բարսելոնան» նոր պայմանագիր է պատրաստել լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի համար, հաղորդում է Sport.es-ը:
34-ամյա դարպասապահի հետ մեկ տարվա պայմանագիր կստորագրվի: Շչեսնին նախորդ տարվա աշնանը վերսկսել է կարիերան և միացել «Բարսելոնային»: Կողմերի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է մրցաշրջանի ավարտին:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը հաջորդ մրցաշրջանի ավարտին հրաժեշտ կտա Շչեսնիին և նրա հայրենակցին` լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին, որը 23 գոլով Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի գլխավոր ռմբարկուն է: