Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լիոնել Մեսին մարզական կարիերայում 7-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»: Կատալոնական «Բարսելոնան» միայն մեկ բառով է արձագանքել արգենտինացու հերթական նվաճմանը:
«GOA7»,- գրել է ակումբն իր թվիթերյան էջում՝ տեսանյութ հրապարակելով այն պահից, երբ Սուարեսը մրցանակը հանձնում է Մեսիին:
Հիշեցնենք՝ GOAT(Greatest of All Time) թարգմանաբար նշանակում է՝ «բոլոր ժամանակների լավագույնը»: 7-ն այստեղ փոխարինել է T տառին՝ ընդգծելով Լիոնել Մեսիի նվաճած «Ոսկե գնդակների» քանակը:
#BallondOr pic.twitter.com/erfRaZWHPg
— FC Barcelona (@FCBarcelona_cat) November 29, 2021