Կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի մեկնարկային խաղային օրվա հանդիպումները:
E խմբում «Ֆեյենորդը» հաղթեց «Սելթիկին», իսկ «Լացիոն» ու «Աթլետիկոն» բաժանվեցին խաղաղությամբ:
F խմբում ՊՍԺ-ն առավելության հասավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ, G խմբում «Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Ցրվենա Զվեզդային»:
H խմբում «Բարսելոնան» ու «Պորտուն» հաղթեցին համապատասխանաբար «Անտվերպենին» և «Շախտյորին»:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր
E խումբ
«Լացիո» (Իտալիա) – «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 1-1 (տեսանյութ)
Իվան Պրովելեդ, 90+5 - Պաբլո Բարիոս, 29
«Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ) – «Սելթիկ» (Շատլանդիա)՝ 2-0 (տեսանյութ)
Քելվին Սթենգս, 52, Ալիրեզա Յահանբախշ, 76
F խումբ
«Միլան» (Իտալիա) – «Նյուքասլ» (Անգլիա)՝ 0-0
ՊՍԺ (Ֆրանսիա) – «Բորուսիա Դ․» (Գերմանիա)՝ 2-0 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 46, Աշրաֆ Հաքիմի, 58
G խումբ
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) – «Լայպցիգ» (Գերմանիա)՝ 1-3 (տեսանյութ)
Մեչակ Էլիա, 33 - Մոհամեդ Սիմական, 3, Խավիեր Շլագեր, 73, Բենժամեն Շեշկո, 90+2
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 3-1 (տեսանյութ)
Խուլիան Ալվարես, 47, 60, Ռոդրի, 73 - Օսման Բուկարի, 45
H խումբ
«Բարսելոնա» (Իսպանիա) – «Անտվերպեն» (Բելգիա)՝ 5-0 (տեսանյութ)
Ժոաու Ֆելիքս, 11, 66, Ռոբերտ Լևանդովսկի, 19, Ժոել Բատալ (ինքնագոլ), 22, Գավի, 54
«Շախտյոր» (Ուկրաինա) – «Պորտու» (Պորտուգալիա)՝ 1-3 (տեսանյութ)
Վենդերսոն Գալենո, 8, 15, Մեդհի Տարեմի, 29 - Կևին Կելսի, 13


