Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է տարբերակներ փնտրել լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկիին փոխարինելու համար, հայտնում է The Sun-ը:
Կապտանռնագույնները հասկանում են, որ բարդ է լինելու «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին համոզելը, այդ պատճառով ալտերնատիվ տարբերակ են համարում «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսին:
Հիշեցնենք, որ Նունյեսն ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 7 հանդիպում, դարձել է 1 գոլի և նույնքան ասիստի հեղինակ: