Կատալոնական «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի կիսաթենդիոզ մկանի վնասվածք: Չի նշվում ապաքինման ժամկետը:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ Լա լիգայի գլխավոր ռմբարկուից վերականգնման համար կպահանջվի երեք շաբաթ:
Հանս-Դիտեր Ֆլիկի թիմն ապրիլի 27-ին Իսպանիայի գավաթի եզրափակիչում կմրցի Մադրիդի «Ռեալի» դեմ, երեք օր անց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղը կանցկացնի «Ինտերի» դեմ: Կատալոնական գրանդն Իտալիայի Ա Սերիայի առաջատարի դեմ պատասխան խաղը կանցկացնի մայիսի 6-ին, իսկ «Արքայական ակումբի» դեմ ևս մեկ անգամ կմրցի Լա լիգայում` մայիսի 11-ին:
LATEST NEWS | Tests carried out on Sunday have confirmed that first-team player Robert Lewandowski has a left semitendinosus injury. His return will be determined by his progress. pic.twitter.com/Cj9Vyuim1v
— FC Barcelona (@FCBarcelona) April 20, 2025


