Logo

«Բարսելոնան» Լա լիգայի նախագահին կոչ է արել հեռանալ

20:40 / 03.04.2023Ֆուտբոլ
Խավյեր Տեբես-Բարսելոնա

Կատալոնական «Բարսելոնան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում Իսպանիայի Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբեսին կոչ է արել հեռանալ զբաղեցրած պաշտոնից։

Ավելի վաղ իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Խավյեր Տեբեսը դատախազությանը կեղծ ապացույցներ է ներկայացրել Լա լիգայի մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրայի գործով, որը կասկածվում է «Բարսելոնայից» կաշառք ստանալու մեջ։ Լա լիգայի նախագահն այդ տեղեկությունը որակել էր կեղծ և նշել, որ դատախազությանն ուղարկած նամակում որևէ մեկին չի մեղադրել։

«Բարսելոնան» դարձյալ նշել է, որ երբեք չի կաշառել մրցավարներին, իսկ Խավյեր Տեբեսի արարքը համարում է անթույլատրելի։ Հայտարարության մեջ նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Լա լիգայի նախագահն օգտագործում է լրատվամիջոցային «զենքը» «Բարսելոնային» վնասելու համար։

Հիշեցնենք, որ Իսպանիայի դատախազությունը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Նեգրեյրան 2001-2018 թվականների ընթացքում ընդհանուր 7.3 միլիոն եվրո է ստացել «Բարսելոնայից»:

Կատալոնական ակումբը Ժոան Գասպարի նախագահության տարիներին մրցավարական կոմիտեի փոխնախագահին վճարել է 135 288 եվրո 2001/02 մրցաշրջանում և 139 535 հազար եվրո՝ 2002/03 մրցաշրջանում:

Ժոան Լապորտայի առաջին նախագահության տարիներին Նեգրեյրան սկսել է ավելի շատ վաստակել: 2003/04 մրցաշրջանում նրան վճարել են 145 758 հազար եվրո, իսկ 2009/10 մրցաշրջանում՝  573 398 հազար:

Սանդրո Ռոսելի ժամանակ (2010-2014) գումարի չափը գրեթե չի փոխվել, իսկ Խոսեպ-Մարիա Բարտոմեուի օրոք Նեգրեյրայի ծառայությունները սկսել են ավելի թանկ գնահատվել և երկու տարում վճարվել է 1,6 միլիոն եվրո:

Էնրիկես Նեգրեյրան ցուցմունք տալիս հայտարարել է, որ վճարումները կատարվել են խորհրդատվական աշխատանքի համար, իսկ մրցավարները «Բարսելոնայի» մասնակցությամբ հանդիպումները սպասարկել են այնպես, ինչպես բոլոր թիմերի դեպքում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա