Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրում հյուրընկալվելիս չհաղթեց «Խետաֆեին»: Գրանցվեց 1-1 հաշիվը:
Փոխչեմպիոնի կազմում 9-րդ րոպեին հաշիվը բացեց ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն, 34-րդ րոպեին տանտերերից պատասխան գոլը խփեց ուրուգվայցի կիսապաշտպան Մաուրո Արամբարին:
Կատալոնական գրանդը 2019 թվականից հետո չի հաղթում «Խետաֆեին» արտագնա խաղում:
Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը չհաղթեց առաջնության ընթացիկ մրցաշրջանի չորրորդ խաղում անընդմեջ` երկու պարտություն, նույնքան ոչ-ոքի:
«Բարսելոնան» 39 միավորով երրորդն է, երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին» զիջում է չորս, առաջատար «Աթլետիկոյին»` 5 միավորով: «Խետաֆեն» 20 միավորով 16-րդն է:
Իսպանիայի Լա Լիգա, 20-րդ տուր
«Խետաֆե» - «Բարսելոնա»` 1-1
Մաուրո Արամբարի, 34 - Ժյուլ Կունդե, 9
Լա լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):
«Բարսելոնան» 6 տարի անց կրկին գոլ խփեց «Խետաֆեի» դեմ արտագնա խաղում