Logo

«Բարսելոնան» կողմնորոշվել է Դե Յոնգի ապագայի հարցում

23:59 / 21.11.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» մտադիր է բաժանվել նիդերլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգից։

Relevo-ն գրում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը չի արձագանքում «Բլաուգրանայի»` պայմանագրի երկարաձգման առաջարկին, այդ պատճառով կատալոնական ակումբը մտադիր է վաճառել նրա տրանսֆերը։

Այդուհանդերձ, չնայած Դե Յոնգը դեռ չի շտապում նոր համաձայնագիր կնքել, նա «Բարսելոնայի» ղեկավարությանն ակումբից հեռանալու ցանկություն չի հայտնել։

«Բարսելոնայի» ու նիդերլանդցու միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին։ Կիսապաշտպանն ակումբում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից, 220 խաղում խփել 17 գոլ, կատարել 21 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա