«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի ծառայություններով, գրում է Diario Sport-ը։
Կատալոնական ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կրկին կփորձի ձեռք բերել 22-ամյա ֆուտբոլիստին։ «Բլաուգրանան» դեռ նախորդ ամռանն էր քայլեր ձեռնարկել` նրա հետ պայմանագիր կնքելու համար, սակայն գործարքը չկայացավ։
Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվողին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Բավարիան», սակայն մյունխենյան գրանդն այժմ կենտրոնացած է Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերային իրավունքը գնելու ուղղությամբ։
Ուիլյամսը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակներ ևս ունի։ Նրա ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը», սակայն այս տարբերակները ֆուտբոլիստին չեն գոհացնում։
Դրանից բացի, Ուիլյամսն արտերկիր տեղափոխվելու մեծ ցանկություն չունի և մտադիր է մնալ Իսպանիայիում։ Նա մինչև 2027թ. հուլիսի 1-ը գործող պայմանագիր ունի «Աթլետիկի» հետ։ Վինգերի հրաժարագինը 58 միլիոն եվրո է։