Logo

«Բարսելոնան» կփորձի «փախցնել» «Ռեալի» տրանսֆերային թիրախին

21:42 / 15.03.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին, հաղորդում է El Nacional-ը:

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն վճռական է տրամադրված 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու հարցում: 

Վերջերս տեղեկություն կար, որ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը մոտ է Մադրիդի «Ռեալի» հետ համաձայնության գալուն:

Ալեքսանդր-Առնոլդի ու «Լիվերպուլի» միջև պայմանագրի ժամկետը կսպառվի մրցաշրջանի ավարտին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ