Logo

«Բարսելոնան» կփոխի ֆիզպատրաստության մարզիչներին

20:45 / 12.06.2024Ֆուտբոլ
null

Չավիի հետ «Բարսելոնան» լքել են նաև ֆիզպատրաստության մարզիչները։ ESPN-ը գրում է, որ խոսքը Իվան Տորեսի, Խաումե Մունիլի և Կառլես Նոգեյրայի մասին է։ Ակումբն աշխատանքի է վերցնելու նոր մարզիչների։

Ըստ աղբյուրի` «Բլաուգրանան» բանակցություններ է վարում իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեի մարզչական շտաբում աշխատած Խուլիո Տուսի հետ։ Կատալոնական ակումբում աշխատանքի անցնելու թեկնածուներից են նաև անդալուզյան «Սևիլիայից» Պեպե Կոնդեն և բասկյան «Ռեալ Սոսիեդադից» Ռաֆա Մալդոնադոն։

Բացի այդ, Հանս-Դիտեր Ֆլիկը «Բարսելոնան» գլխավորելուց հետո ակումբ է հրավիրել իր մարզչական շտաբին, որտեղ ընդգրկված են լինելու Մարկուս Զորգը, Թոնի Տապալովիչն ու Հայկո Վեստերմանը։

Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել էր, որ Ֆլիկի հիմնական առաջադրանքներից մեկը լինելու է ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը բարելավելը։  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ