Կատալոնական «Բարսելոնան» առաջիկա օրերին կերկարաձգի թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ գործող պայմանագիրը, հաղորդում է Marca-ն։
Նոր պայմանագրով 43-ամյա իսպանացի մասնագետը կստանա երկու անգամ ավելի շատ աշխատավարձ։ Այժմ նրա տարեկան աշխատավարձը կազմում է շուրջ 4 միլիոն եվրո։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպանը 2021 թվականի նոյեմբերից է գլխավորում կատալոնական ակումբը, որի հետ նախորդ մրցաշրջանում դարձել էր Իսպանիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր։ Չավիի գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում։