«Բարսելոնան» իսպանական Լա լիգայի 29-րդ տուրում 3-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ։
Կատալոնական ակումբի գոլերը խփեցին պորտուգալացի վինգեր Ժոաու Ֆելիքսը, լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։
Չավիի գլխավորած թիմը վաստակեց 64 միավոր և մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Ժիրոնային»` բարձրանալով երկրորդ տեղ։ «Ժիրոնան», որն ունի 62 միավոր, 29-րդ տուրում 0-1 հաշվով պարտվել էր «Խետաֆեին» և երրորդ տեղում է։ «Աթլետիկոն» 55 միավորով 5-րդն։
Լա լիգա, 29-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Բարսելոնա»` 0-3
ժոաու Ֆելիքս, 38, Ռոբերտ Լևանդովսկի, 47, Ֆերմին Լոպես, 65


