Կատալոնական «Բարսելոնան» Լա լիգայի 26-րդ տուրում ընդունեց «Խետաֆեին» և հաղթեց 4-0 հաշվով:
Չավիի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան կիսապաշտպաններ, հոլանդացի Ֆրենկի դե Յոնգն ու իսպանացի Ֆերմին Լոպեսը, եզրային հարձակվողներ, պորտուգալացի Ժոաու Ֆելիշը և բրազիլաացի Ռաֆինյան:
Իսպանիայի գործող չեմպիոնը 26 խաղից հետո 57 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ շրջանցելով կատալոնական «Ժիրոնային», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել և 56 միավորով երրորդն է: «Բարսելոնան» 5 միավոր է զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին», որը նույնպես այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Խետաֆեն» 26 խաղից հետո 34 միավորով 10-րդն է:
Լա լիգա, 26-րդ տուր
«Բարսելոնա» - «Խետաֆե»՝ 4-0
Ռաֆինյա, 20, Ժոաու Ֆելիշ, 53, Ֆրենկի դե Յոնգ, 61, Ֆերմին Լոպես, 90+1


