Logo

«Բարսելոնան» խնդրել է Օլմոյին նոր պայմանագիր չկնքել «Լայպցիգի» հետ

19:31 / 26.03.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» խնդրել է «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյին չերկարաձգել պայմանագրի ժամկետը գերմանական ակումբի հետ, հայտնում է Mundo Deportivo-ն:

Օլմոյի պայմանագրի ժամկետը «Լայպցիգի» հետ գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Տեղեկանալով, որ գերմանական ակումբը բանակցություններ է վարում ֆուտբոլիստի հետ, «Բարսելոնան» ոչ պաշտոնական հանդիպում է կազմակերպել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում «Բարսելոնայի» ներկայացուցիչները խնդրել են ֆուտբոլիստին նոր պայմանագիր չկնքել՝ հետագայում անվճար կատալոնական ակումբին միանալու համար: Իրավիճակին հետևում են նաև Մադրիդի «Ռեալն» ու Մյունխենի «Բավարիան»:

Հիշեցնենք, որ Օլմոն «Բարսելոնայի» սան է և ակումբի համակարգում եղել է մինչև 2014 թվականը, որից հետո տեղափոխվել է Զագրեբի «Դինամոյի» երկրորդ թիմ:

24-ամյա կիսապաշտպանը «Լայպցիգում» խաղում է 2020 թվականի հունվարից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա