Կատալոնական «Բարսելոնան» խարդախության զոհ է դարձել, հայտնում է Cadena Cer-ը:
Կապտանռնագույնները 1 միլիոն եվրո են փոխանցել մի խարդախի, որն իրեն ներկայացրել է իբրև Ռոբերտ Լևանդովսկու գործակալ Պինի Զահավի:
Հետագայում գործարք կատարող բանկն արգելափակել է փոխանցումը և վերադարձրել է գումարը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Լևանդովսկու տրանսֆերի համար պետք է վճարի 7 ակումբների՝ «Մյունխենի «Բավարիային», Դորտմունդի «Բորուսիային», լեհական «Լեգիային», «Լեխին», «Դելտա Վարշավային», «Զնիչին» և ՄԿՍ-ին: