Logo

«Բարսելոնան», խաղալով 10 հոգով, կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

02:24 / 09.11.2022ՍՊՈՐՏ
Բարսելոնա-Օսասունա

Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» արտագնա խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Պամպլոնայի «Օսասունայի» նկատմամբ: 

Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց տանտերերի իսպանացի կիսապաշտպան Դավիդ Գարսիան: 31-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն ստացավ ու խաղադաշտից հեռացվեց կատալոնական ակումբի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, սակայն դա հյուրերին չխանգարել հասնել կամային հաղթանակի։

48-րդ րոպեին հյուրերի իսպանացի կիսապաշտպան Պեդրին վերականգնեց հավասարակշռությունը: «Բարսելոնայի» հաղթական գոլը 85-րդ րոպեին խփեց փոխարինման մտած բրազիլացի վինգեր Ռաֆինյան՝ 2-1:

«Բարսելոնան» 14 խաղից վաստակած 37 միավորով առաջատարն է: Գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալն» անցկացրել է 13 հանդիպում և ունի 32 միավոր: «Օսասունան» 23 միավորով 6-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 14-րդ տուր

«Օսասունա» - «Բարսելոնա»՝ 1-2

Դավիդ Գարսիա, 6 - Պեդրի, 48, Ռաֆինյա, 85

Հեռացում՝ Ռոբերտ Լևանդովսկի, 31 («Բարսելոնա»)

Պիկեն կարմիր քարտ է ստացել մրցավարի հետ վիճելու համար (ֆոտո, տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ