Logo

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը Յամալի հետ

13:54 / 16.09.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» նոր պայմանագիր է կնքելու ակումբի վինգեր Լամին Յամալի հետ, հայտնում է Marca-ն։

Հաջորդ ամռանը, երբ ֆուտբոլիստը կդառնա 18 տարեկան, «Բլաուգրանան» մինչև 2030 թ. հունիսի 30-ը նրա հետ համաձայնագիր կկնքի։ Նոր պայմանագրով նաև բարելավվելու է Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվողի տարեկան աշխատավարձը, որը, առանց հավելավճարների, այժմ 1,5 միլիոն եվրո է։

Ըստ աղբյուրի` «Բարսելոնան» մոտ ապագայում ծրագրում է երկարաձգել պայմանագրերը նաև ակումբի մյուս սաների` պաշտպան Պաու Կուբարսիի, կիսապաշտպաններ Ֆերմին Լոպեսի ու Գավիի հետ։ Նրանց ակումբում համարում են մարզական ծրագրի առանցքային դերակատարներ և մեծ հույսեր են կապում երիտասարդ ֆուտբոլիստների հետ։

17-ամյա Լամին Յամալը Լա լիգայի 2024/25 մրցաշրջանում 5 խաղում խփել է 3 գոլ, կատարել 4 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ