«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրն ակումբի պաշտպան Ինիգո Մարտինեսի հետ, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ կլինի 2026 թ. հունիսի 30-ը ներառյալ։ «Բլաուգրանան» այժմ սպասում է, որ Իսպանիայի Լա լիգան կնքի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
33-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբ է տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 55 խաղում խփել 2 գոլ, կատարել 4 ասիստ։