Logo

«Բարսելոնան» կբողոքարկի RFEF-ի որոշումը

00:40 / 18.03.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) որոշել է Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» - «Օսասունա» խաղը նշանակել մարտի 27-ին, հաղորդում է Marca-ն:

Երկու ակումբներն էլ դժգոհ են որոշումից, մտավախություն ունեն, որ ոչ բոլոր ֆուտբոլիստները կհասցնեն վերադառնալ ազգային հավաքականներից: 

«Բարսելոնան» կբողոքարկի որոշումը, իսկ Լա լիգան կողմ է, որ խաղն անցկացվի մարտի 27-ին:

Հանդիպումը պետք է կայանար նախորդ շաբաթ, սակայն մեկնարկից ժամեր առաջ մահացել էր «Բարսելոնայի» առաջին թիմի բժիշկը, կատալոնական ակումբը խնդրել էր հետաձգել խաղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ