Logo

«Բարսելոնան» կարող է գնել «Ռոմայի» ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը

12:07 / 19.02.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է «Ռոմայի» 21-ամյա վինգեր Մատիաս Սոուլեին թիմ հրավիրելու տարբերակը, հայտնում է Fichajes-ը:

Ըստ «Բլաուգրանայի» սկաուտների՝ արգենտինացին հրաշալի է խաղում մեկը մեկի դեմ, տիրապետում է լավ դրիբլինգի և կարող է հանդես գալ տարբեր դիրքերում:

Հռոմեական ակումբը նախորդ ամռանը Սոուլեի տրանսֆերային իրավունքի համար 25 միլիոն եվրո է վճարել «Յուվենտուսին» և չի պատրաստվում իր ֆուտբոլիստին բաց թողնել 40 միլիոն եվրոյից պակաս գումարի դիմաց: Գործարքի կայացումը կախված է «Բարսելոնայի» համոզիչ առաջարկից:

Սոուլեն «Ջալոռոսիի» կազմում այս մրցաշրջանում անցկացրել է 23 խաղ, որոնցում խփել է 2 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ