Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի ընթացիկ առաջնությունում չեմպիոն դառնալու դեպքում բացառիկ նվաճում կկրկնի:
Opta վիճակագրական ռեսուրսի տվյալներով` Լա լիգայի պատմության մեջ 18 տուրից հետո չորս կամ ավելի պարտությունից հետո միայն «Վալենսիան» է դարձել չեմպիոն (1941/1942, 1946/1947):
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած «Բարսելոնան» Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 18 խաղից հետո չորս պարտություն ունի, 38 միավորով 1-2-րդ տեղերն է բաժանում Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, որը 17 հանդիպում է անցկացրել: