Logo

«Բարսելոնան» կապ է հաստատել Կվարացխելիայի հետ

14:22 / 15.11.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է իտալական «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Կապտանռնագույններն արդեն կապ են հաստատել 23-ամյա ֆուտբոլիստի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նեապոլցիները պայմանագրի երկարաձգման հարցում չեն կարողանում համաձայնության Կվարացխելիայի հետ:

«Աձուրին» իր աստղին առաջարկում է տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ, որն ամեն տարի ավելանալու է 1 միլիոն եվրոյով, բայց Կվարացխելիայի ներկայացուցիչները 8 միլիոն եվրո են պահանջում:

Բանակցությունների ընթացքը բարդացնում է Խվիչայի հրաժարագինը: Կվարցխելիայի ներկայացուցիչները պահանջում են, որպեսզի «Նապոլին» 80 միլիոն եվրո սահմանի իրենց հաճախորդի հրաժարագինը, որպեսզի հեշտ լինի բանակցելը եվրոպական գրանդ ակումբների հետ:

Հիշեցնենք, որ Խվիչա Կվարացխելիան ընթացիկ մրցաշրջանում «Նապոլիի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, դարձել է 5 գոլի և 2 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ