Կատալոնական «Բարսելոնան» հարազատ «Կամպ Նոու» ստադիոն վերադարձը նշանավորեց Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ պայքարում խոշոր հաշվով հաղթանակով: Գործող չեմպիոնը հաղթեց 4-0 հաշվով:
Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի խաղում դուբլ գրանցեց Ֆերան Տոռեսը, մեկական գոլ խփեցին Ֆերմին Լոպեսն ու Ռոբերտ Լևանդովսկին:
Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը 31 միավորով հավասարվեց առաջատար Մադրիդի «Ռեալին», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Աթլետիկը» 17 միավորով 8-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 13-րդ տուր
«Բարսելոնա» - «Աթլետիկ Բիլբաո»` 4-0
Ռոբերտ Լևանդովսկի, 4, Ֆերան Տոռես, 45+3, 90, Ֆերմին Լոպես, 48
Հեռացում` Օյան Սանսեթ, 54 («Աթլետիկ»)
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


