Logo

«Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում բաց մարզում կանցկացնի

21:38 / 31.10.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» բաց մարզում կանցկացնի «Կամպ Նոու» ստադիոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Բաց մարզումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին, մարզմանը կարող է ներկա լինել առավելագույնը 23 հազար երկրպագու: 

Ամենայն հավանականությամբ, այս մարզումից հետո «Բարսելոնան» տնային խաղերը կանցկացնի վերակառուցված «Կամպ Նոուում»: Սպասվում է, որ վերադարձից հետո՝ սկզբնական շրջանում, «Բարսելոնայի» տնային խաղերին կարող են ներկա լինել առավելագույնը 50 հազար երկրպագուներ:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ