«Բարսելոնան» հունիսի 30-ին հայտարարեց, որ ակումբից հեռանում են պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն և վինգեր Ժոաու Ֆելիքսը։
Այդուհանդերձ, կատալոնական ակումբը րոպեներ անց սոցցանցերից և պաշտոնական կայքից ջնջել է ֆուտբոլիստների հեռանալու մասին հրապարակումը։
Ըստ լրագրող Ժերար Ռոմերոյի` «Բլաուգրանան» այդպես է վարվել, քանի որ ցանկանում է Ֆելիքսին և Կանսելուին պահել իր կազմում։
Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ 2023/24 մրցաշրջանը վարձավճարով էին անցկացնում «Բարսելոնայում»։ Ֆելիքսի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Աթլետիկոյին», Կանսելուինը՝ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»: