«Բարսելոնան» ցանկանում է, որ Լուիս Էնրիկեն հաջորդ ամռանը վերադառնա ակումբ։ «Բլաուգրանան» հուսով է, որ 53-ամյա մասնագետը 2025 թ. ամռանը նոր պայմանագիր չի կնքի Փարիզի ՊՍԺ-ի հետ, գրում է Diario Sport-ը։
Կատալոնական ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում Էնրիկեին դիտարկում է որպես Չավիի հիմնական փոխարինողի։ Իսպանացի մասնագետի տարբերակը հատկապես դուր է գալիս «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուին։
Չավին «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիր ունի մինչև 2025 թ. հունիսի 30-ը, և չկա երաշխիք, որ դրա ավարտից հետո նա կշարունակի մարզել ակումբը։ Էնրիկեի ու ՊՍԺ-ի միջև պայմանագիրն ավարտվում է նույն ժամանակ։
Հիշեցնենք, որ Լուիս Էնրիկեն 2014-2017 թթ. արդեն մարզել է «Բարսելոնան», որը նրա գլխավորությամբ 9 տիտղոս է նվաճել, այդ թվում` 2014/2015 մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգան։ Այդ մրցաշրջանում «Բարսելոնան» դարձել է թրեբլի հեղինակ։ Էնրիկեն ՊՍԺ-ն մարզում է 2023 թ. հուլիսից։