Logo

«Բարսելոնան» հրաժեշտ տվեց երեք ֆուտբոլիստների

17:04 / 30.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարեց երեք ֆուտբոլիստների հեռանալու մասին:

Թիմից հեռացան պաշտպաններ, իսպանացի Մարկոս Ալոնսոն ու պարտուգալացի Ժոաու Կանսելուն, և պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը:

Ալոնսոն 2022 թվականի սեպտեմբերին էր Լոնդոնի «Չելսիին» հրաժեշտ տալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում համալրել «Բարսելոնայի» կազմը:

Ֆելիքսն ու Կանսելուն 2023/2024 մրցաշրջանը վարձավճարով էին անցկացրել կատալոնական գրանդում: Ֆելիքսի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Աթլետիկոյին», Կանսելուինը՝ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա