Logo

«Բարսելոնան» հրաժարվել է 100 միլիոն եվրոյով վաճառել Արաուխոյի տրանսֆերը

00:30 / 26.12.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» հրաժարվել է 100 միլիոն եվրոյով վաճառել կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի տրանսֆերը, հայտնում է Diario Sport-ը։

Ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրված է եղել Մյունխենի «Բավարիան», որը կենտրոնական պաշտպանի ակտիվ փնտրտուքների մեջ է։ Մյունխենցիները հետաքրքրված են նաև Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Վիլյամ Սալիբայի ծառայություններով, սակայն Սալիբան պատրաստվում է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը ներկայիս ակումբի հետ։

Արաուխոն 2018 թվականին է տեղափոխվել «Բարսելոնա»։ 24-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերը ներառյալ իսպանական գրանդի կազմում մասնակցել է 16 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։ Պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա