Logo

«Բարսելոնան» հետաքրքրված է ռումինացի ֆուտբոլիստի ծառայություններով

22:47 / 05.03.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» հետաքրքրված է «Ռայո Վալյեկանոյի» պաշտպան Անդրեյ Ռացիուի ծառայություններով, հայտնում է Cadena SER-ը։

«Բլաուգրանան» տևական ժամանակ հետևում է ռումինացի ֆուտբոլիստի խաղը և, նույնիսկ, կապվել է նրա ներկայացուցիչների հետ։

«Բարսելոնայում» 26-ամյա պաշտպանին ցանկանում է ձեռք բերել հատկապես սպորտային տնօրեն Դեկուն, սակայն ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն այդ հարցում դեռ երկմտում է։

Ռացիուն «Ռայո Վալյեկանոյի» հետո մինչև 2028 թ. հունիսի 30-ը ներառյալ պայմանագիր ունի։ Համաձայնագրում սահմանված է նաև 25 միլիոն եվրո հրաժարագնի կետ։

Կենտրոնական պաշտպանը Մադրիդի արվարձանը ներկայացնող ակումբ է տեղափոխվել 2023 թ. օգոստոսին, 41 խաղում խփել 3 գոլ, կատարել 2 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ