Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Բոլոնիայի» պաշտպան Ջոն Լուկումիի ծառայթություններով, հայտնում է As-ը։
Ըստ աղբյուրի` «Բլաուգրանան» պատրաստ է 2025 թ. ձմռանը ձեռք բերել կոլումբացի ֆուտբոլիստին։
26-ամյա պաշտպանն իտալական ակումբի հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի։ Համաձայնագրում սահմանված է նաև 25 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։
Ջոն Լուկումին «Ռոսոբլուի» կազմը համալրել է 2022 թ. օգոստոսին, 79 խաղում խփել 1 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Նա 2019 թվականից հրավիրվում է նաև Կոլումբիայի ազգային հավաքական, մասնակցել է 19 հանդիպման։