«Բարսելոնան» հետաքրքրված է «Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանի ծառայություններով, հայտնում է Mundo Deportivo-ն։
Նիգերացի հարձակվողը կատալոնական ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակներից չէ, սակայն «Բլաուգրանան» մտադիր է խորացնել կազմը։
27-ամյա հարձակվողի պայմանագիրն ավարտվում է 2026 թ. հուլիսի 1-ին։ «Ատալանտան» պատրաստ է բաժանվել նրանից, եթե վճարվի 30 միլիոն եվրո։
Լուքմանն ընթացիկ մրցաշրջանում 32 խաղում խփել է 18 գոլ, կատարել 7 ասիստ։