Logo

«Բարսելոնան» հայտարարեց Կանսելուի ու Ֆելիքսի տեղափոխությունների մասին

00:57 / 02.09.2023Տրանսֆերներ
Պաշտոնական
null

Կատալոնական «Բարսելոնան» տրանսֆերային պատուհանի փակվելուն ընդառաջ ավարտին հասցրեց երկու գործարք։ 

Իսպանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբը մեկ մրցաշրջանով վարձակալել է Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսին։ Պայմանագրում նրա տրանսֆերը գնելու կետ չկա։

«Բարսելոնան» վարձակալական պայմանագիր է կնքել նաև անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուի հետ։ Այս պայմանագիրը ևս տրանսֆերը գնելու կետ չի ներառում։ 

Հիշեցնենք, որ Ժոաու Ֆելիքսն ամռանը Ֆաբրիցիո Ռոմանոյի հետ հարցազրույցում հայտնել էր կատալոնական ակումբում խաղալու ցանկության մասին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ