Logo

«Բարսելոնան» հաստատել է, որ Գավին ստացել է խաչաձև կապանների վնասվածք

17:32 / 20.11.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի ծանր վնասվածքը հաստատվել է։ Բուժզննումն ախտորոշել է աջ ծնկի խաչաձև կապանների ամբողջական պատռվածք ու կողային մենիսկի վնասվածք, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Առաջիկայում 19-ամյա ֆուտբոլիստը կենթարկվի վիրահատության։ Ամենայն հավանականությամբ, նա այլևս խաղադաշտ դուրս չի գա ընթացիկ մրցաշրջանում ու բաց կթողնի նաև հաջորդ ամռանը Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ը։

Գավին վնասվածք էր ստացել Վրաստանի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում (3-1)։ Նախնական տվյալներով, նա բաց կթողնի 6-8 ամիս։

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 15 հանդիպում, դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանիայի հավաքականում անցկացրած 26 խաղում կիսապաշտպանը խփել է 5 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա