Logo

«Բարսելոնան» հաստատեց Ռեշֆորդի տրանսֆերը

21:04 / 23.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի տեղափոխության մասին:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը վարձավճարով կխաղա Իսպանիայի չեմպիոնի կազմում: Մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական գրանդն իրավունք կունենա ձեռք բերելու անգլիացու տրանսֆերային իրավունքը:

27-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես կգա «14» համարով:

Ռեշֆորդը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել էր անգլիական «Ասթոն Վիլայում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ