Logo

«Բարսելոնան» հաստատեց Կասադոյի լուրջ վնասվածքը. հայտնի է վերականգնման ժամկետը

18:30 / 18.03.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Բարսելոնան» հաստատել է կիսապաշտպան Մարկ Կասադոյի լուրջ վնասվածքը: Իսպանացին վնասվածքը ստացել է «Ալթետիկոյի» դեմ խաղում՝ Անտուան Գրիզմանի հետ բախման արդյունքում:

«Մեր գլխավոր թիմի կիսապաշտպան Մարկ Կասադոն բուժզննում է անցել, որի ժամանակ հաստատվել է նրա աջ ծնկի կապանների մասնակի պատռվածքը: Սպասվում է, որ նա շարք կվերադառնա 2 ամսից»,- ասված է հայտարարության մեջ:

Ընթացիկ մրցաշրջանում Կասադոն մասնակցել է «Բարսելոնայի» 37 հանդիպման, որոնցում խփել է 1 գոլ, կատարել 6 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ