«Բարսելոնան» համաձայնեցրել է հարձակվող Վիտոր Ռոկեի տրանսֆերը «Պալմեյրասի» հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ակումբները պայմանավորվածություն են ձեռք բերել գործարքն իրականացնել 25 միլիոն եվրոյով, իսկ ֆուտբոլիստի հետագա վաճառքից կատալոնացիները կստանան 20 միլիոն եվրո: Բրազիլական ակումբն այժմ բանակցում է Ռոկեի ներկայացուցիչների հետ:
«Բետիսը», որտեղ այժմ վարձավճարով հանդես է գալիս բրազիլացին, նույնպես ունի գնման հնարավորություն, ինչպես նաև գործարքի վերաբերյալ վերջին խոսքի իրավունք: