Իսպանիայի չեմպիոն կատալոնական «Բարսելոնան» ակումբի հիմնադիր Ժոան Գամպերի գավաթի ամենամյա խաղարկության խաղում մրցեց Լոնդոնի «Տոտենհեմի» հետ ու հաղթեց 4-2 հաշվով։
Բարսելոնայի Օլիմպիական ստադիոնում կայացած խաղի մինչև 81-րդ րոպեն անգլիական ակումբը հաշվի մեջ առջևում էր անգլիացի կիսապաշտպան Օլիվեր Սկիպի դուբլի շնորհիվ, բայց դաշտի տերերը վերջնամասում խփեցին 3 գոլ ու հասան տպավորիչ հաղթանակի: Երեք դեպքում էլ աչքի ընկան փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները, իսկ խաղի հաշիվը «Բարսելոնայի» կազմում երրորդ րոպեին բացել էր լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։
Հիշեցնենք, որ նախորդ տարի «Բարսելոնան» Ժոան Գամպերի գավաթը վիճարկել էր մեքսիական «Պումասի» հետ ու վստահ հաղթանակ տարել 6:0 հաշվով։
Սա Չավիի գլխավորած թիմի վերջին խաղն էր նախամրցաշրջանային փուլում։ Օգոստոսի 13-ին կատալոնական ակումբը Լա լիգայի չեմպիոնական տիտղոսի պաշտպանությունը կսկսի «Խետաֆեի» դեմ արտագնա հանդիպումով։ «Կամպ Նոու» ստադիոնի վերակառուցման պատճառով «Բարսելոնան» նոր մրցաշրջանում տնային խաղերը կանցկացնի Օլիմպիական ստադիոնում։
Ժոան Գամպերի գավաթ
«Բարսելոնա» - «Տոտենհեմ»՝ 4-2
Ռոբերտ Լևանդովսկի, 3, Ֆերան Տորես, 81, Անսու Ֆատի, 90, Աբդե Էզալզուլի, 90+3 - Օլիվեր Սկիպ, 24, 36


