Logo

«Բարսելոնան» հաղթեց լրացուցիչ ժամանակում և դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

02:33 / 05.01.2023• Այլ մրցաշարեր
null

Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում մեծ դժվարությամբ լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ինտերսիթիին»՝ 4-3:

Հիմնական ժամանակում կատալոնացիները 3 անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն Իսպանիայի երրորդ դիվիզիոնի հետնապահը կարողացավ խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ «Բարսելոնայի» գոլերը խփեցին ծանր վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձած ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն, վինգերներ, ֆրանսիացի Ուսման Դեմբելեն և բրազիլացի Ռաֆինյան ու իսպանացի հարձակվող Անսու Ֆատին:

«Ինտերսիթիի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Օրյոլ Սոլդեվիլա Պուչը։

Չավիի գլխավորած թիմի մրցակիցը 1/8 եզրափակիչում հայտնի կդառնա վիճակահանության արդյունքում:

Իսպանիայի Արքայական գավաթ, 1/16 եզրափակիչ

«Ինտերսիթի» - «Բարսելոնա»՝ 3-4

Օրյոլ Սոլդեվիլա Պուչ, 59, 74, 86 - Ռոնալդ Արաուխո, 4, Ուսման Դեմբելե, 66, Ռաֆինյա, 77, Անսու Ֆատի, 103

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ