Logo

«Բարսելոնան» հաղթեց և վերադարձրեց առաջատարությունը

02:00 / 23.02.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում հյուրընկալվեց «Լաս Պալմասին» և հաղթեց 2-0 հաշվով:

Գոլ խփեցին իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն և նրա հայրենակից, վինգեր Ֆերան Տորեսը:

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 54 միավորով վերադարձրեց առաջատարությունը, մեկ միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Աթլետիկոյին», երեք միավորով` երրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Ռեալին», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Լաս Պալմասը» 23 միավորով 17-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 25-րդ տուր

«Լաս Պալմաս» - «Բարսելոնա»` 0-2 (տեսանյութ)

Դանի Օլմո, 62, Ֆերան Տորես, 90+5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա