Logo

«Բարսելոնան» հաղթեց և գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը

01:58 / 18.02.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան», օգտվելով Մադրիդի «Ռեալի» և «Աթլետիկոյի»` 24-րդ տուրում գրանցած ոչ-ոքիներից, դարձավ Իսպանիայի Լա լիգայի նոր առաջատարը: 

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն ընդունեց «Ռայո Վալյեկանոյին» և հաղթեց 1-0 հաշվով: Միակ գոլը 28-րդ րոպեին խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որն աչքի ընկավ 11-մետրանոցից:

36-ամյա ֆուտբոլիստը 20 գոլով Լա լիգայի գլխավոր ռմբարկուն է:

«Բարսելոնան» 51 միավոր ունի, «Ռեալը» նույնքան միավորով երկրորդն է: Լավագույն եռյակը եզրափակող «Աթլետիկոն» 50 միավոր ունի: «Ռայո Վալյեկանոն» 35 միավորով 6-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 24-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռայո Վալյեկանո»` 1-0 (տեսանյութ)

Ռոբերտ Լևանդովսկի, 28 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ