Կատալոնական «Բարսելոնան» ակումբի հիմնադրման 126-րդ տարեդարձի օրը Լա լիգայի 14-րդ տուրում «Կամպ Նոու» ստադիոնում ընդունեց բասկյան «Ալավեսին» և հաղթեց 3-1 հաշվով:
Տանտերերից դուբլ գրանցեց Դանի Օլմոն, մեկ գոլ էլ խփեց Լամին Յամալը:
Գործող չեմպիոնը 34 միավորով բարձրացավ առաջին տեղ, 2 միավորով է առաջ անցել Մադրիդի «Ռեալից», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Ալավեսը» 15 միավորով 14-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 14-րդ տուր
«Բարսելոնա» - «Ալավես»` 3-1
Լամին Յամալ, 8, Դանի Օլմո, 26, 90+3 - Պաբլո Իբանյես, 1
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


