Logo

«Բարսելոնան» հաղթեց և 7 միավորով առաջ է «Ռեալից»

00:53 / 13.04.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրում հյուրընկալվեց «Լեգանեսին» և հաղթեց 1-0 հաշվով:

Խաղում վճռորոշ եղավ տանտերերի իսպանացի պաշտպան Խորխե Սայնզի ինքնագոլը, որը գրանցվեց 48-րդ րոպեին:

Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 70 միավորով առաջին տեղում է, 7 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Լեգանեսը» 28 միավորով 19-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 31-րդ տուր

«Լեգանես» - «Բարսելոնա»` 0-1 (տեսանյութ)

Խորխե Սայնզ, 48 (ինքնագոլ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ