Logo

«Բարսելոնան» գրանցել է Ռեշֆորդին ու Գարսիային

12:25 / 16.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Բարսելոնան» գրանցել է ակումբի նորեկներ Մարկուս Ռեշֆորդին ու Ժոան Գարսիային, հայտնում է Իսպանիայի Լա լիգայի մամուլի ծառայությունը։

Երկու ֆուտբոլիստներն էլ կկարողանան մասնակցել «Մալյորկայի» դեմ առաջին տուրի հանդիպմանը։

«Եթե Հանսի Ֆլիկը ցանկանա, Գարսիան ու Ռեշֆորդը խաղադաշտ դուրս կգան»,- նշել է կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան, որի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

«Մալյորկա» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին և ժամը 21:30-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ