«Բարսելոնան» նոր պայմանագիր է առաջարկել թիմի դարպասապահ Վոյցեխ Շչեսնիին, հայտնում է Sport-ը:
Կատալոնական ակումբն ու 34-ամյա դարպասապահը կերկարաձգեն պայմանագրի ժամկետն այս մրցաշրջանի ավարտից հետո:
Շչեսնին պատրաստ է ևս մեկ տարի մնալ «Բարսելոնայում»՝ չնայած այն հանգամանքին, որ Մարկ-Անդրե տեր Շտեգենի՝ վնասվածքից ապաքինվելուց հետո հավանաբար կմնա պահեստայինների նստարանին:
Լեհ դարպասապահի ընտանիքը հարմարվել է Իսպանիայի կենսակերպին և ցանկանում է մնալ Պիրենեյան թերակղզում:
Կարևոր է նաև Ռոբերտ Լևանդովսկիի՝ թիմում լինելու հանգամանքը, քանի որ Շչեսնին ու Լևանդովսկին ոչ միայն հայրենակիցներ են, այլ նաև ընկերներ:
Շչեսնին «Բարսելոնային» միացել է հոկտեմբերին՝ կարիերան ավարտելու որոշումից ամիսներ անց վերադառնալով ֆուտբոլ:
Ֆլիկի ու Պենյայի միջև խոսակցությունը կոնֆլիկտային ավարտ է ունեցել


