Logo

«Բարսելոնան» ևս չհաղթեց, բայց մեծացրեց միավորների առավելությունը «Ռեալից»

00:58 / 06.04.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում չկարողացավ հաղթել «Բետիսին»` 1-1։

Գավիի` 7-րդ րոպեին խփած գոլին հյուրերը 17-րդ րոպեին պատասխանեցին Նաթանի դարպասի գրավմամբ։

«Բլաուգրանան» 67 միավորով առաջին տեղում է։ Մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալը», որն այս տուրում 1-2 հաշվով սենսացիոն պարտություն է կրել «Վալենսիայից», այժմ արդեն 4 միավորով է հետ առաջատարից։ «Բետիսը» 5-րդ է և ունի 48 միավոր։

Իսպանիայի Լա լիգա, 30-րդ տուր

«Բարսելոնա» - «Բետիս»` 1-1 

Գավի, 7 - Նաթան, 17

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ