«Բարսելոնան» և Uber-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։ Համագործակցության շրջանակում «Կամպ Նոու» ստադիոնում կտեղադրվեն Uber-ի և Uber Eats-ի գովազդային վահանակներ։
Դրանից բացի, «Բարսելոնայի» գույներով կթողարկվի CUPRA Tavascan մակնիշի 30 էլեկտրոմոբիլ, որոնք հնարավոր կլինեն պատվիրել միայն Uber-ի հավելվածում։
Mundo Deportivo-ն գրում է, որ «Բլաուգրանան» այդ համագործակցությունից ամեն տարի կվաստակի 1 միլիոն եվրո։
Uber-ն ամերիկյան ընկերություն է, որը մատուցում է տաքսի, բեռնափոխադրումների և սննդի առաքման ծառայություններ։
FC Barcelona and @uber_es present their new agreement alongside Pau Cubarsí #BarçaxUber
— FC Barcelona (@FCBarcelona) October 22, 2025


