Կատալոնական «Բարսելոնան» և ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն նոր պայմանագիր են կնքել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից է հանդես գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում:


